slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը Եվրոպական Միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության (CEPOL) ծրագրի շրջանակներում հյուրընկալեց Լատվիայի գործընկերներին

Եվրոպական Միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության  փորձի փոխանակման (CEPOL) ծրագրի շրջանակներում սույն թվականի հոկտեմբերի 03-ից 07-ը Հայաստանի Հանրապետությունում՝ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում փորձի փոխանակում  և վերապատրաստում անցնելու նպատակով հյուրընկալվեցին Լատվիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության պետական ոստիկանության դատական փորձաքննությունների վարչության փաստաթղթաբանական բաժնի ավագ փորձագետ Ինգրիդա Լայպնիսը, դատական տեղեկատվական տեխնոլոգիանների բաժնի պետ, որակավորված ՏՏ փորձագետ Օլգա Շեռշնովան և ֆոնոսկոպիկ հետազոտությունների բաժնի փորձագետ Անդրիս Անդրեյուկսը:

Այցելության առաջին օրը Լատվիայի փորձագետներին ընդունեց «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը, քննարկվեցին դատափորձագիտական ոլորտի համապատասխան բնագավառներում առկա խնդիրերն ու զարգացման հեռանկարները՝ ընդգծելով ոլորտի շարունակական զարգացման ապահովմանն ուղղված համատեղ գիտագործնական աշխատանքների կարևորությունը:

Բյուրոյում գտնվելու ողջ ընթացքում Լատվիայի գործընկերներն ըստ իրենց մասնագիտական ուղղվածությունների ակտիվ շփումներ և մասնագիտական քննարկումներ ունեցան, ինչպես նաև իրականացրեցին համատեղ գործնական աշխատանքներ Բյուրոյի համանման մասնագիտությունների գծով փորձագիտական ստորաբաժանումների աշխատողների հետ միասին, որոնց ընթացքում երկուստեք ցուցադրվեցին մեթոդաբանական առկա հնարավորություններն ու դրանց կիրառման առանձնահատկությունները գործնականում: Լատվիայի և Հայաստանի գործընկերները բարձր պատրաստակամությամբ ներկայացրել, ցուցադրել և փոխանակվել են համապատասխան մասնագիտություններով փորձաքննությունների մի շարք ենթատեսակներով  իրենց ունեցած լավագույն փորձով:

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը հավատարիմ է Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական ոլորտի գիտագործնական և նորարական հնարավորությունների շարունակական զարացման ապահովման գործին, այդ նպատակով նպաստելով միջազգային կապերի ամրապնդման, փոխգործակցության խորացման և շրջանակների ընդլայնման կարևոր գործընթացին:

28 Դեկտեմբեր 2016

Snow
Snow
Snow
Snow